Logo

ATP. Ջոկովիչը՝ առաջին ռակետ, Խաչանովի առաջընթացը

09:24 / 30.01.2023Թենիս
null

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է տղամարդկանց դասակարգման աղյուսակը:

«Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթած Նովակ Ջոկովիչը վերադարձրել է աշխարհի առաջին ռակետի կոչումը: 35-ամյա սերբ թենիսիստ 5-րդից բարձրացել առաջին տեղ՝ այնտեղից մեկ աստիճան իջեցնելով իսպանացի Կառլոս Ալկարասին:

Australian Open-ի եզրափակիչում պարտված հույն Ստեֆանոս Ցիցիպասը մեկ դիրքով բարձրացել է և երրորդն է:

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը «Մեծ սաղավարտի» երկրորդ մրցաշարն անընդմեջ հասել էր կիսաեզրափակիչ, առաջադիմել է 7 աստիճան և 13-րդ տեղում է:

ATP-ի դասակարգման աղյուսակի թոփ-10-ը հունվարի 30-ի դրությամբ

1 (5). Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 7070 միավոր)

2 (1). Կառլոս Ալկարաս (Իսպանիա, 6730)

3 (4). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան, 6195)

4 (3). Կասպեր Ռուդ (Նորվեգիա, 5765)

5 (6). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան, 4200)

6 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 3815)

7 (7). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա, 3715)

8 (9). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ, 3410)

9 (10). Հոլգեր Ռունե (Դանիա, 3046)

10 (11). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան, 2995)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ