Logo

ATP. Ջոկովիչը մոտ է առաջատարությունը կորցնելուն

16:48 / 13.05.2024Թենիս
null

Սերբ Նորվակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» եզրափակիչ դուրս չգալու դեպքում կկորցնի առաջատարությունն ATP դասակարգման աղյուսակում։

Նման սցենարի դեպքում երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները կարող է, նույնիսկ, չմասնակցել Ֆրանսիայի բաց առաջնությանը և, անկախ ամեն ինչից, կդառնա վարկանիշային աղյուսակի նոր առաջատար։ Եթե Ջոկովիչը հասնի եզրափակիչ և պարտվի, Սիներին բավական կլինի դուրս գալ մրցաշարի կիսաեզրափակիչ առաջին ռակետ դուրս գալու դեպքում։

ATP վարկանիշային աղյուսակում սերբ թենիսիստը Սիներին գերազանցում է 1090 միավորով։ 36-ամյա Ջոկովիչը պետք է պահպանի նախորդ տարի «Ռոլան Գարոսը» հաղթելու համար ստացած 2000 միավորը։

«Ռոլան Գարոսն» այս տարի կայանալու է մայիսի 20-ից հունիսի 9-ը։ Ջոկովիչը կարիերայում երեք անգամ հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում, իսկ Սիների լավագույն արդյունքը քառորդ եզրափակիչ հասնելն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա