Նոյեմբերի 10-ին Իտալիայի Թուրին քաղաքում մեկնարկելու է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա Ամփոփիչ մրցաշարը։
ATP-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ կայացել է մրցաշարի վիճակահանությունը։
Խումբ A. Յանիկ Սիներ (Իտալիա, առաջին ռակետ), Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան, չորրորդ ռակետ), Թեյլոր Ֆրից (ԱՄՆ, 6-րդ ռակետ), Ալեքս Դե Մինոր (Ավստրալիա, 8-րդ ռակետ)։
Խումբ B. Ալեքսանդր Զվերև (Գերմանիա, երկրորդ ռակետ), Կառլոս Ալկարաս (Իսպանիա, երրորդ ռակետ), Կասպեր Ռուդ (Նորվեգիա, 7-րդ ռակետ), Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան, 9-րդ ռակետ)։
Աշխարհի 10-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովը (Բուլղարիա) և 12-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը (Հունաստան) լինելու են պահեստային։
Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 17-ին։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 5-րդ ռակետ) որոշել է այս տարի չմասնակցել Ամփոփիչ մրցաշարին ու չի պաշտպանի տիտղոսը։ Ամփոփիչ մրցաշարի հաղթողը ATP-ի դասակարգման աղյուսակում կստանա 500 միավոր և կվաստակի 2,2 միլիոն դոլար պարգևավճար։