Logo

ATP. Խաչանովը դուրս է մնացել թոփ-10-ից

14:48 / 20.10.2025Թենիս
null

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է մենախաղի դասակարգման աղյուսակը։

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է երեք տեղով և 2950 միավորով այժմ աշխարհի 13-րդ ռակետն է։

10-րդ տեղ է բարձրացել Հոլգեր Ռունեն (Դանիա, 3180 միավոր)։

Տղամարդկանց մենախաղի լավագույն տասնյակում այլ փոփոխություններ չեն եղել. առաջատարը շարունակում է մնալ Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 11340)։ Լավագույն հնգյակում են նաև Յանիկ Սիները (Իտալիա, 10000), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 5930), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 4645) և Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 4580)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ