Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է տղամարդկանց դասակարգման աղյուսակը, որի առաջատարի դիրքը պահպանել է իսպանացի Կառլոս Ալկարասը:
Վարկանիշային աղյուսակի թոփ-10-ում որևէ փոփոխություն չի եղել:
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մնացել է 11-րդ տեղում: 27-ամյա թենիսիստը շարունակում է ապաքինվել վնասվածքից, որը ստացել էր «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում»:
ATP-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակը հուլիսի 31-ի դրությամբ
- 1 (1). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 9225 միավոր
- 2 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 8795
- 3 (3). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)՝ 6520
- 4 (4). Կասպեր Ռուդ (Նորվեգիա)՝ 4985
- 5 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 4850
- 6 (6). Հոլգեր Ռունե (Դանիա)՝ 4825
- 7 (7). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 4730
- 8 (8). Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 3815
- 9 (9). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)՝ 3515
- 10 (10). Ֆրենսիս Տյաֆու (ԱՄՆ)՝ 3085


