Logo

ATP. Նադալը 100 տեղով բարելավել է դիրքը, թոփ-10-ում` մեկ փոփոխություն

11:49 / 22.07.2024Թենիս
null

Հերթական մրցաշարերի ավարտից հետո ATP-ն հրապարակել է թենիսիստների դասակարգման թարմացված աղյուսակը։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը Բոստադի մրցաշարի եզրափակիչ հասնելու շնորհիվ դիրքը բարելավել է 100 տեղով և այժմ 380 միավորով 161-րդն է։

Հիշեցնենք, որ իսպանացի լեգենդար թենիսիստը 2022 թ. հունիսից ի վեր առաջին անգամ էր դուրս եկել որևէ մրցաշարի եզրափակիչ, սակայն 3-6, 2-6 հաշվով պարտվեց Նունու Բորժեշին (Պորտուգալիա, 42-րդ ռակետ)։

Լավագույն տասնյակում կա մեկ փոփոխություն։ Կասպեր Ռուդը (Նորվեգիա) շրջանցել է Անդրեյ Ռուբլյովին (Ռուսաստան) և բարձրացել 8-րդ տեղ։

Դասակարգման աղյուսակը շարորնակում է գլխավորել իտալացի Յանիկ Սիները (9570 միավոր), որին հաջորդում են Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 8460), Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 8130) և Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 7295)։

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նահաջել է մեկ կետով և զբաղեցնում է 22-րդ տեղը։ Նա ունի 1830 միավոր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ