Թենիսի տղամարդկանց վարկանիշային դասակարգման աղյուսակը թարմացվել է, տեղեկացնում է ATP-ի պաշտոնական կայքը:
Առաջատարը շարունակում է մնալ Ռուսաստանը ներկայացնող Դանիիլ Մեդվեդևը: Լավագույն տասնյակում փոփոխություն չկա: Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 27-րդ տեղից բարձրացել է 26-րդ: Թոփ-50 է վերադարձել բրիտանացի Էնդի Մարեյը:
1 (1) Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) - 7775 միավոր
2 (2) Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) - 6850
3 (3) Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 6165
4 (4) Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) - 5045
5 (5) Կասպեր Ռուդ (Նորվեգիա) - 4890
6 (6) Կառլոս Ալկարաս (Իսպանիա) - 4845
7 (7) Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 4770
8 (8) Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) - 3540
9 (9) Ֆելիքս Օժե-Ալիասիմ (Կանադա) - 3445
10 (10) Յանիկ Սիներ (Իտալիա) - 3185
26 (27) Կարեն Խաչանով (Ռուսաստան) 1440
50 (52) Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) 950


