Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) և Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) թարմացրել են տղամարդկանց և կանանց դասակարգման աղյուսակները:
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը պահպանել է 9-րդ տեղը (Ռուսաստանի առաջին համարն է), իսկ Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կանանց վարկանիշում նահանջել է 8 աստիճանով և այժմ 103-րդն է:
Տղամարդկանց վարկանիշի առաջատարը շարունակում է մնալ իտալացի Յանիկ Սիները, երկրորդն իսպանացի Կառլոս Ալկարասն է, երրորդը` Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևը:
Կանանց վարկանիշի առաջատարն էլ մնում է բելառուս Արինա Սաբալենկան, երկրորդը լեհ Իգա Շվյոնտեկն է, երրորդը` ամերիկուհի Կորի Գաուֆը:
Ժամեր անց կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնությունը, ինչով պայմանավորված՝ դասակարգման աղյուսակները թարմացվել են մեկ օր շուտ:


