«Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կարող է մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով անցկացնել այլ ակումբում։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, լոնդոնյան ակումբը պաշտոնական առաջարկներ է ստացել «Բարսելոնայից» և «Յուվենտուսից»՝ 32-ամյա գաբոնցուն մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալելու համար։
Ակնկալվում է, որ բանակցությունների հիմնական թեման կծավալվի ֆուտբոլիստի աշխատավարձի շուրջ, որը ներկայումս կազմում է շաբաթական 350,000 ֆունտ:
Հայտնի է դարձել, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հույսեր չի կապում գաբոնցու հետ։ Ֆուտբոլիստը կարգապահական խախտումների համար խաղադաշտ դուրս չի եկել դեկտեմբերի սկզբից և չի մեկնել Դուբայում թիմի ուսումնամարզական հավաքին։