Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կատալոնական «Բարսելոնայից» տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
33-ամյա ֆուտբոլիստն և անգլիական ակումբը ստորագրել են 2 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Գործարքի արժեքը կազմել է 12 միլիոն եվրո: Օբամեյանգը «Չելսիում» կխաղա «9» համարի մարզաշապիկով, որով նախորդ մրցաշրջանում ելույթ էր ունենում բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն (վերադարձել է «Ինտեր»):
Հիշեցնենք, որ Օբամեյանգն այս տարվա հունվարին էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Բարսելոնա»: Գաբոնցին 2018-2022 թվականներին պաշտպանել էր Լոնդոնի «Արսենալի» մարզական պատիվը:
Welcome to Chelsea, Auba! 👊#AubameyangIsChelsea
— Chelsea FC (@ChelseaFC) September 1, 2022
#️⃣9️⃣ #AubameyangIsChelsea pic.twitter.com/heVCX5mxQc
— Chelsea FC (@ChelseaFC) September 1, 2022
All the feels! 😁#AubameyangIsChelsea pic.twitter.com/Cx3hsrhhRw
— Chelsea FC (@ChelseaFC) September 1, 2022


