Audi-ն 2026 թվականից կմասնակցի Ֆորմուլա-1-ին։ Այդ մասին ընկերությունը հայտարարել է օգոստոսի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Առաջնությունում ավտոհսկայի հայտնվելու մանրամասները դեռ չեն հաղորդվում։
Լրատվամիջոցների տեղեկություններով, ընկերությունը ձեռք է բերելու «Զաուբեր» թիմի զգալի մասնաբաժինները և լինելու է էլեկտրակայանների մատակարարը։
Audi-ն մտադիր է իր ծրագրերի մասին ավելի շատ մանրամասներ հայտնել մինչև տարեվերջ։ Ընկերությունը հաստատել է, որ 2026 թվականի կանոններով՝ էլեկտրակայանի մշակման աշխատանքներն արդեն սկսվել են։