Մելբուրնում ընթացող թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնությունում տհաճ միջադեպ է տեղի ունեցել:
Անվտանգության աշխատակիցներից մեկը երկրպագուներից ցանկացել է վերցնել Սերբիայի դրոշը՝ այն շփոթելով Ռուսաստանի դրոշի հետ:
«Դուք ռասիստ եք: Կանչե՛ք ոստիկանություն, թող ձերբակալեն մեզ, սակայն այս տեսանյութը կհայտնվի համացանցում»,- բողոքել է երկրպագուն:
Australian Open-ի այս տարվա կանոնադրության համաձայն՝ արգելված է ցուցադրել Ռուսաստանի և Բելառուսի դրոշները:
Հիշեցնենք, որ Ավստրալիայի բաց առաջնությունը կավարտվի հունվարի 29-ին:


