Logo

Australian Open. Կանանց եզրափակիչի զույգը (տեսանյութ)

16:28 / 26.01.2023Թենիս
null

Մելբուրնում ավարտին մոտեցող «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի կոչումը կվիճարկեն Ղազախստանը ներկայացնող ռուս թենիսիստուհի Ելենա Ռիբակինան ու բելառուս Արինա Սոբոլենկոն։

Երկրորդ կիսաեզրափակիչում աշխարհի 5-րդ ռակետ Սոբոլենկոն երկու սեթում 7-6 (7-1), 6-2 հաշվով առավելության հասավ լեհ Մագդա Լինետի նկատմամբ (45-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 31 րոպե։

Ավելի վաղ Ելենա Ռիբակինան կիսաեզրափակիչում 7-6, 6-3 հաշվով հաղթել էր բելառուս Վիկտորիա Ազարենկոյին:

24-ամյա Արինա Սոբոլենկոն կարիերայում առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի մենախաղի եզրափակիչում։

Սոբոլենկո - Ռիբակինա եզրափակիչ մրցախաղը տեղի կունենա հունվարի 28-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 12:30-ին:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Australian Open-ի կանանց մենախաղում հաղթել էր ավստրալացի Էշլի Բարթին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ