Logo

Australian Open. Աշխարհի երկրորդ ռակետը ևս դուրս եկավ քառորդ եզրափակիչ

13:52 / 19.01.2025Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչում Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստը 6-1, 2-6, 6-3, 6-2 հաշվով հաղթեց ֆրանսիացի Ուգո Ումբերին: Զվերևն աշխարհի 14-րդ ռակետին հաղթեց 2 ժամ 16 րոպեում:

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Զվերևն ուժերը կչափի ամերիկացի Թոմի Փոլի հետ:

Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել Կառլոս Ալկարասը, Արինա Սաբալենկան ու Քորի Գաուֆը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ