Ավստրալիայի բաց առաջնությունում մեկնարկեց Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը: Հենց առաջին շրջանում աշխարհի 41-րդ ռակետի մրցակիցն աշխարհի 23-րդ ռակետ Յուլիա Պուտինցևան էր:
Առաջին սեթում Էլինան առավելության հասավ, բայց պարտվեց հաջորդ երկուսում: Գրանցվեց 6:4, 5:7, 2:6 հաշիվը:
Հատկապես ցավալի էր երկրորդ սեթը, որտեղ Էլինան 4:5 հաշվի ժամանակ կարողացավ ղազախ մրցակցի 5 սեթ-բոլ շահել և հավասարեցնել հաշիվը, սակայն պարտվեց հաջորդ երկու գեյմերում:
22-ամյա հայ թենիսիստուհին նախորդ տարի հասել էր Australian Open-ի երրորդ շրջան:


