«Մեծ սաղավարտի» տարվա առաջին՝ Ավստրալիայի բաց առաջնությունում ելույթներն ավարտեց բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը:
Երրորդ շրջանում 35-ամյա Մարեյը 1-6, 7-6 (9-7), 3-6, 4-6 հաշվով պարտվեց իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին (25-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 3 ժամ 32 րոպե:
Հաջորդ փուլում Բաուտիստա-Ագուտը կմրցի ամերիկացի թենիսիստ Թոմ Պոլի հետ:
Հիշեցնենք, որ Australian Open-ը մեկնարկել է հունվարի 16-ին և կավարտվի հունվարի 28-ին: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 51 միլիոն դոլար է: Գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը սենսացիոն պարտություն էր կրել երկրորդ շրջանում։


