Ալեքսանդր Զվերևը դուրս է եկել թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ: Գերմանիայի ներկայացուցիչը քառորդ եզրափակիչում 4 սեթում առավելության է հասել աշխարհի 11-րդ ռակետ Թոմի Փոլի հետ պայքարում (7-6, 7-6, 2-6, 6-1):
Աշխարհի երկրորդ ռակետը երկրորդ տարին անընդմեջ ելույթ կունենա Australian Open-ի կիսաեզրափակիչում:
Քառորդ եզրափակիչում կկայանան նաև Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 7-րդ ռակետ) - Կառլոս Ալկարաս (Իսպանիա, 3-րդ ռակետ), Բեն Շելթոն (ԱՄՆ, 20-րդ ռակետ) - Լորենցո Սոնեգո (Իտալիա, 55-րդ ռակետ) և Յանիկ Սիներ (Իտալիա, առաջին ռակետ) - Ալեքս դե Մինոր (Ավստրալիա, 8-րդ ռակետ) հանդիպումները: