Logo

Australian Open-ի «սպիտակ քարտ» ստացած առաջին մասնակիցը

15:28 / 30.11.2024Թենիս
null

Աշխարհի 213-րդ ռակետ Չժան Շուայը դարձել է «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Australian Open-ի «սպիտակ քարտ» ստացած առաջին մասնակիցը, հայտնում է The Tennis Letter-ը։

Չինացի թենիստուհին նման հաջողության է հասել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անցկացված հատուկ մրցաշարում հաղթելու շնորհիվ։ Եզրափակիչում 35-ամյա Շուայը 7-6 (7-2), 0-6, 7-5 հաշվով պարտության է մատնել Հանյու Գուոյին (Չինաստան, 539-րդ ռակետ) և կմասնակցի Ավստրալիայի բաց առաջնության հիմնական փուլին։

Չժան Շուայը WTA-ի դասակարգման աղյուսակում լավագույն դիրքն ունեցել է 2023 թ. հունվարի 16-ի թարամցումից հետո, երբ զբաղեցրել է 23-րդ տեղը։ Ավստրալիայի բաց առաջնությունում նա առավելագույնը հասել է մինչև քառորդ եզրափակիչ։

Australian Open-ը 2025 թ. անցկացվելու է հունվարի 12-ից 26-ը։ Մրցաշարի կանանց մենախաղի տիտղոսի գործող դափնեկիրն Արինա Սաբալենկան (Բելառուս, առաջին ռակետ) է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա