Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա առաջին՝ Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ:
Երրորդ շրջանում աշխարհի չորրորդ ռակետը 3-0 (7-6 (9-7), 6-3, 6-4) հաշվով առավելության հասավ Բուլղարիայի ներկայացուցիչ Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ (27-րդ ռակետ):
Ջոկովիչի ու Դիմիտրովի մրցախաղը տևեց 3 ժամ 7 րոպե: Հաջորդ փուլում սերբ թենիսիստը կմրցի ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ (22):
Հիշեցնենք, որ Australian Open-ը մեկնարկել է հունվարի 16-ին և կավարտվի հունվարի 28-ին: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 51 միլիոն դոլար է: Գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը սենսացիոն պարտություն էր կրել երկրորդ շրջանում։


