Մելբուրնում ընթացող թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղում ձևավորվել են քառորդ եզրափակիչի զույգերը:
Australian Open, կանայք, քառորդ եզրափակիչ
- Կարոլինա Պլիշկովա (Չեխիա, 31-րդ ռակետ) – Մագդա Լինետ (Լեհաստան, 45-րդ ռակետ)՝ հունվարի 24, 04:00 (Երևանի ժամանակ)
- Արինա Սոբոլենկո (Բելառուս, 5-րդ ռակետ) – Դոնա Վեկիչ (Խորվաթիա, 64-րդ ռակետ)՝ հունվարի 24, 04:00
- Ելենա Ռիբակինա (Ղազախստան, 25-րդ ռակետ) – Ելենա Օստապենկո (Լատվիա, 17-րդ ռակետ)՝ հունվարի 24, 05:30
- Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ, երրորդ ռակետ) – Վիկտորիա Ազարենկո (Բելառուս, 24-րդ ռակետ)՝ հունվարի 24, 12:00
Կիսաեզրափակիչ
Պլիշկովա/Լինետ – Սոբոլենկո/Վեկիչ
Ռիբակինա/Օստապենկո – Պեգուլա/Ազարենկո
Australian Open-ի կանանց մենախաղի եզրափակիչը տեղի կունենա հունվարի 28-ին: Նախորդ տարի տիտղոսը նվաճել էր ավստրալուհի Էշլի Բարթին։


