Logo

Australian Open. Կարեն Խաչանովի մրցակիցը կիսաեզրափակիչում

16:44 / 24.01.2023Թենիս
null

Մելբուրնում շարունակվող «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմեցին Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը և հույն Ստեֆանոս Ցիցիպասը։

Աշխարհի չորրորդ ռակետ Ցիցիպասը քառորդ եզրափակիչում 6-3, 7-6 (7-2), 6-4 հաշվով հաղթեց չեխ Իրժե Լեգեչկային (71-րդ ռակետ):

Հունվարի 24-ին 26-ամյա  Խաչանովը հաղթել էր    ԱՄՆ-ի ներկայացուցիչ, 31-րդ ռակետ Սեբաստիան Կորդային, որը երկու սեթ պարտվելուց հետո երրորդում հրաժարվել էր պայքարից՝ 7:6, 6:3, 3:0։  Մրցախաղը տևել էր 1 ժամ 52 րոպե։

Հայ թենիսիստը կարիերայում առաջին կխաղա Australian Open-ի կիսաեզրափակիչում:

Հիշեցնենք, որ Australian Open-ի մրցանակային հիմնադրամը 51 միլիոն դոլար է: Գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը սենսացիոն պարտություն էր  կրել   երկրորդ շրջանում։

Կարեն Խաչանով. «Ոչ ոք դեռ չի արգելել գրել տեսախցիկի վրա»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ