Logo

Australian Open. Խաչանովը պարտվեց կիսաեզրափակիչում (տեսանյութ)

11:05 / 27.01.2023Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Մելբուրնում ընթացող թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում 26-ամյա Խաչանովը 4 սեթում պարտվեց աշխարհի չորրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին՝ 6-7 (2-7), 4-6, 7-6 (8-6), 3-6։ Թենիսիստները կորտում անցկացրին 3 ժամ 21 րոպե։

Աշխարհի 20-րդ ռակետ Խաչանովը կատարեց 10 էյս, թույլ տվեց մեկ կրկնակի սխալ ու իրացրեց չորս բրեյք-փոինթներից երեքը։ Ցիցիպասը կատարեց 18 էյս, թույլ տվեց 5 կրկնակի սխալ ու իրացրեց 12 բրեյք-փոինթներից 5-ը։

Կարեն Խաչանովը կարիերայում 6-րդ անգամ խաղաց Ստեֆանոս Ցիցիպասի հետ ու կրեց 6-րդ պարտությունը։

Հունվարի 29-ին 24-ամյա Ցիցիպասը եզրափակիչում կմրցի սերբ Նովակ Ջոկովիչի և ամերիկացի Թոմի Փոլի դիմակայության հաղթողի հետ: Այդ մրցախաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 12:30-ին:

Կարեն Խաչանովը կարիերայում առաջին անգամ խաղաց Australian Open-ի կիսաեզրափակիչում: «Մեծ սաղավարտի» երկրորդ մրցաշարում անընդմեջ նա հասավ կիսաեզրափակիչ։ US Open-2022-ում ռուսաստանցին եզրափակիչի ուղեգրի համար պայքարում պարտվել է նորվեգացի Կասպեր Ռուդին։

Հիշեցնենք, որ Խաչանովն Australian Open-ի 1/16 և 1/8 եզրափակիչի մրցախաղերում հաղթելուց հետո աջակցել էր Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին՝ գրառում կատարելով տեսախցիկին։

Նախորդ տարի Australian Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել էր աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը, որն այս մրցաշարում սենսացիոն պարտություն էր  կրել   երկրորդ շրջանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ