Logo

Australian Open. Կիսաեզրափակիչի զույգերը

15:27 / 25.01.2023Թենիս
Australian Open-կիսաեզրափակիչ

«Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնությունում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը տղամարդկանց ու կանանց մենախաղում:

Վերջին ուղեգիրը նվաճեց սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, որը պայքարից դուրս թողեց ռուս Անդրեյ Ռուբլյովին: Կիսաեզրափակիչում է նաև Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանով, որն ուժեղ էր գտնվել ամերիկացի Սեբաստիան Կորդայից:

Ավստրալիայի բաց առաջնություն, կիսաեզրափակիչ

Տղամարդիկ

27.01, 07:30. Կարեն Խաչանով (Ռուսաստան) - Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)

27.01, 12:30. Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - Թոմի Պոլ (ԱՄՆ)

Կանայք

26.01, 12:30. Ելենա Ռիբակինա (Ղազախստան) - Վիկտորյա Ազարենկո (Բելառուս)

26.01, 14:00. Մագդա Լինեթ (Լեհաստան) - Արինա Սոբոլենկո (Բելառուս)

Հիշեցնենք, որ Australian Open-ը մեկնարկել է հունվարի 16-ին և կավարտվի հունվարի 29-ին: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 51 միլիոն դոլար է: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը սենսացիոն պարտություն էր  կրել   երկրորդ շրջանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ