Logo

Արինա Սոբոլենկոն՝ Australian Open-ի հաղթող (տեսանյութ, ֆոտո)

15:26 / 28.01.2023Թենիս
null

Աշխարհի 5-րդ ռակետ, բելառուս Արինա Սոբոլենկոն նվաճեց Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի կոչումը՝ նվաճելով առաջին տիտղոսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։

Եզրափակիչում 24-ամյա Սոբոլենկոն 3 սեթում հաղթեց Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։ Ուիմբլդոն-2022-ի հաղթողի դեմ մրցախաղում բելառուս թենիսիստուհին առավելության հասավ 4-6, 6-3, 6-4 հաշվով: Մենախաղը տևեց 2 ժամ 29 րոպե:

«Ինձ մի քանի օր է հարկավոր՝ հասկանալու համար, թե ինչ կատարվեց: Ես աներևակայելի երջանիկ եմ: Այս պահին այնքան բան կա իմ մտքում: Անկեղծ ասած՝ կարծես այս մոլորակի վրա չլինեմ: Երկար ժամանակ թոփ խաղացողների թվում էի, սակայն «Մեծ սաղավարտ» չունեի, իսկ հիմա վերջապես դա տեղի ունեցավ»,- հաղթանակից հետո ասել է Սոբոլենկոն, որն այս հաղթանակի շնորհիվ երկրորդ տեղ կբարձրանա WTA-ի դասակարգման աղյուսակում։

Հիշեցնենք, որ 2022 թվականին Australian Open-ի կանանց մենախաղի հաղթողի տիտղոսը նվաճել էր ավստրալուհի Էշլի Բարթին:

Տղամարդկանց մենախաղի եզրափակիչում կմրցեն հույն Ստեֆանոս Ցիցիպասն ու սերբ Նովակ Ջոկովիչը: Հանդիպումը կկայանա հունվարի 29-ին, մեկնարկը՝ ժամը 12:30-ին: Australian Open-ի մրցանակային հիմնադրամը 51 միլիոն դոլար է: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ