Logo

Australian Open. Շվյոնտեկը մրցակցին միայն մեկ գեյմ պարտվեց և շարունակում է պայքարը

14:24 / 20.01.2025Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։

Լեհ թենիսիստուհին 1/8 եզրափակիչում շանս չի տվել Եվա Լիսին (Գերմանիա, 128-րդ ռակետ)՝ հաղթելով 6-0, 6-1 հաշվով։ Մրցախաղը տևել է ընդամենը 1 ժամ։

23-ամյա Շվյոնտեկի հաջորդ մրցակիցն Էմմա Նավարոն (ԱՄՆ, 8-րդ ռակետ) է։

Կանանց մենախաղի քառորդ եզրափակիչում կկայանան նաև Արինա Սաբալենկա (Բելառուս, առաջին ռակետ) - Անաստասիա Պավլյուչենկովա (Ռուսաստան, 32-րդ ռակետ), Կոկո Գաուֆ (ԱՄՆ, երրորդ ռակետ) - Պաուլա Բադոսա (Իսպանիա, 12-րդ ռակետ) և Մեդիսոն Քիզ (ԱՄՆ, 14-րդ ռակեը) - Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա, 27-րդ ռակետ) մրցախաղերը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա