Logo

Australian Open. Սիները և աշխարհի 55-րդ ռակետը քառորդ եզրափակիչում են

11:22 / 20.01.2025Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։

Իտալացի թենիսիստը 1/8 եզրափակիչում 6-3, 3-6, 6-2, 6-2 հաշվով պայքարից դուրս է թողել Հոլգեր Ռունեին (Դանիա, 13-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 3 ժամ 5 րոպե։

Մրցաշարի գործող հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Ալեքս Դե Մինոր (Ավստրալիա, 8-րդ ռակետ) - Ալեքս Միքելսեն (ԱՄՆ, 42-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։

Քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաև աշխարհի 55-րդ ռակետ Լորենցո Սոնեգոն (Իտալիա), որը 6-3, 6-2, 3-6, 6-1 հաշվով հաղթել է Լեռներ Թիենին (ԱՄՆ, 121-րդ ռակետ)։

29-ամյա Սոնեգոն հաջորդ փուլում կհանդիպի Բեն Շելթոն (ԱՄՆ, 20-րդ ռակետ) - Գաել Մոնֆիս (Ֆրանսիա, 41-րդ ռակետ) զույգի հաղթողին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ