Logo

Australian Open. Եզրափակիչում՝ Ջոկովիչ - Ցիցիպաս

15:06 / 27.01.2023Թենիս
null

Մելբուրնում ավարտին մոտեցող թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղում ձևավորվեց եզրափակիչի զույգը:

Աշխարհի 5-րդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը կիսաեզրափակիչում երեք սեթում 7-5, 6-1, 6-2 հաշվով առավելության հասավ ամերիկացի Թոմի Փոլի նկատմամբ (35-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 2 ժամ 20 րոպե։

Եզրափակիչում 35-ամյա Ջոկովիչը կմրցի աշխարհի չորրորդ ռակետ, հույս Ստեֆանոս Ցիցիպասի հետ, որը կիսաեզրափակիչում հաղթել էր Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովին (20-րդ ռակետ):

Եզրափակիչ մրցախաղը տեղի կունենա հունվարի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 12:30-ին:

Նովակ Ջոկովիչը ռեկորդակիր է Australian Open-ում տիտղոսների ցուցանիշով։ Նա կարիերայում 9 անգամ հաղթել էր Մելբուրնում։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Australian Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել էր աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը, որն այս մրցաշարում սենսացիոն պարտություն էր  կրել   երկրորդ շրջանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ