Logo

Australian Open. Թոմի Պոլը կիսաեզրափակիչում է

12:01 / 25.01.2023Թենիս
Թոմի Պոլ

«Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում Թոմի Պոլը (35-րդ ռակետ) հաղթեց իր հայրենակից Բեն Շելթոնին (89-րդ ռակետ) և նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր:

Աշխարհի 35-րդ ռակետն առավելության հասավ 7-6 (8-6), 6-3, 5-7, 6-4 հաշվով: Մրցախաղը տևեց 3 ժամ 6 րոպե:

Australian Open-ի կիսաեզրափակիչում Թոմի Պոլը կմրցի Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) - Նովակ Ջոկովիչ (Սերբիա) զույգի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ Australian Open-ը մեկնարկել է հունվարի 16-ին և կավարտվի հունվարի 29-ին: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 51 միլիոն դոլար է: Գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը սենսացիոն պարտություն էր կրել երկրորդ շրջանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ