Ռուսաստանցի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել ԱՄՆ-ի բաց առաջնության որակավորման 2-րդ փուլ:
Առաջին փուլում 19-ամյա թենիսիստուհին 1 ժամ և 14 րոպե տևած մրցապայքարում 6-4, 6-4 հաշվով առավելության է հասել Բրազիլիան ներկայացնող Լաուրա Պիգոսիի նկատմամբ:
Որակավորման երկրորդ փուլում Էլինա Ավանեսյանը կհանդիպի լեհ Մայա Խվալինսկային: Մրցախաղը կկայանա օգոստոսի 25-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով՝ 22:55-ին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանի դիմակայությունները կկայանան օգոստոսի 29-ին, մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 11-ին:


