Logo

Ալեքսանդր Օվեչկինը գերազանցել է լեգենդար Մարիո Լեմյեի ցուցանիշը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:34 / 18.10.2022Հոկեյ
Ալեքսանդր Օվեչկին

«Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը NHL-ի մեկ խաղում 2 և ավելի գոլ խփած հոկեյիստների ցանկում շրջանցել է կանադացի լեգենդար հոկեյիստ Մարիո Լեմյեին՝ դուրս գալով երրորդ տեղ: 

Օվեչկինը 2 գոլ է խփել «Վանկուվեր Կենակսի» դեմ NHL-ի հերթական տուրի խաղում (6-4) ու վերոհիշյալ խաղերի քանակը հասցրել 168-ի:«Պիտսբուրգ Պինգվինսի» նախկին հոկեյիստ Մարիո Լեմյեն NHL-ում 167 անգամ է աչքի ընկել 2 և ավելի գոլով:

Այդ ցուցանիշով առաջատարը Կանադայի հավաքականի լեգենդար հարձակվող Ուեյն Գրեցկին է (212), երկրորդը ամերիկացի նախկին հոկեյիստ Բրեդ Հալն է (177):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ