Logo

«Ավելի կարևոր բաներ ունենք , քան Եվրոպա լիգան հաղթելու մասին մտածելը». Ամորիմ

16:32 / 05.03.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը գտնում է, որ Եվրոպա լիգան հաղթելը հրաշալի կլինի, բայց ակումբն այս փուլում ավելի կարևոր բաներ ունի մտածելու: 

«Մարդիկ մտածում են, որ Եվրոպա լիգան եզակի հնարավորություն է: Կարող ես հաղթել այս մրցաշարն ու հայտնվել Չեմպիոնների լիգայում:

Անկեղծ ասած, ես գտնում եմ, որ մենք ավելի կարևոր բաներ ունենք մտածելու, քան Եվրոպա լիգան հաղթելը: Ես ուզում եմ թիմ կառուցել, որը շարունակական հաջողություններ կունենա, ոչ թե միայն այս մրցաշրջանում կհաղթի այս գավաթը»,-Ռուբեն Ամորիմի խոսքն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն

«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչում կհանդիպի «Ռեալ Սոսյեդադին»: Հանդիպումը կկայանա հինգշաբթի ու կսկսվի Երևանի ժամանակով 21:45-ին: Խաղը կցուցադրվի «Ֆասթ Սպորտ 1» հեռուստաալիքի ու FAST TV հավելվածի եթերում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ