Logo

Ավելի քան 2 տարի տևած շարքն ընդհատվեց. Դյոկերեշը ոչ մի հարված չի կատարել ՄՅՈՒ-ի դեմ խաղում

01:58 / 18.08.2025Ֆուտբոլ
null

«Արսենալի» կազմում Անգլիայի Պրեմիեր լիգայում նորամուտը նշած շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (1-0) ոչ մի հարված չի կատարել, հայտնում է BBC Sport-ը:

Ավելի քան 2 տարի տևած շարքից հետո 27-ամյա ֆուտբոլիստը չի կարողացել ներքին առաջնության հանդիպման ընթացքում կատարել գեթ մեկ հարված: Նախորդ անգամ, երբ Դյոկերեշն ազգային լիգայի խաղում ոչ մի հարված չէր կատարել, եղել էր 2023 թվականի ապրիլին՝ «Քովենթրի Սիթիի» կազմում «Բլեքբեռն Ռովերսի» դեմ խաղում: Դրանից հետո Դյոկերեշն ազգային առաջնությունում 69 խաղ անընդմեջ մրցակցի դարպասը գրավելու առնվազն մեկ փորձ ձեռնարկել էր:

Գրեթե 66 միլիոն եվրոյով լոնդոնյան ակումբ տեղափոխված ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ» խաղում եղել է մեկնարկային կազմում, փոխարինվել է 60-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Դյոկերեշը Լիսաբոնի «Սպորտինգի» կազմում 52 խաղում խփել էր 54 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում:

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ