Logo

Ավենտիս Ավենտիսյանը տեղափոխվել է խորվաթական ակումբ

21:49 / 15.02.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը հոլանդական «Գո Էհելդ Իգլսից» վարձավճարով տեղափոխվել է Խորվաթիայի ուժեղությամբ երկրորդ լիգայում հանդես եկող «Յարուն Զագրեբ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Մենք ուրախ ենք, որ մեզ հաջողվեց ակումբ գտնել Ավենտիսի համար և հույս ունենք, որ նա ավելի շատ խաղաժամանակ կստանա: Նրա համար սա լավ պարգև կլինի պրոֆեսիոնալ մոտեցման համար, ինչը նա միշտ ցուցաբերել է մեր ակումբում»,- նշել է հոլանդական ակումբի տեխնիկական տնօրեն Պոլ Բոսվելտը։

21-ամյա ֆուտբոլիստը խորվաթական ակումբում կխաղա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, «Գո Էհեդ Իգլսի» հետ Ավենտիսյանի պայմանագրի ժամկետը կսպառվի հուլիսի 1-ին:

Ընթացիկ մրցաշրջանում Ավենտիսյանը երկու հանդիպման է մասնակցել «Գո Էհեդ Իգլսի» կազմում:

Հիշեցնենք, որ Ավենտիսյանը 5 հանդիպում է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, մեկ ընկերական խաղ էլ անցկացրել է ազգային թիմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ