Ավետ Բարսեղյանը կթողարկի «բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ «Հայելիս» գրքի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ «Dvin Music Hall»-ում՝ «NewMag»-ի «winterfest»-ում: Տեղեկությունը հաղորդավարը հայտնել է ինստագրամյան հոլովակով։ «Մեկ տարի առաջ «summerfest»-ին «Dvin»-ի բեմից «NewMag»-ի հետ խոստացանք հրատարակել իմ բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Պատկերացրեք՝ «NewMag»-ը ամբողջ աշխատանքը շատ պատասխանատու կատարեց։ Այլևս չեն լինելու ձեռագրեր, լինելու է գիրք», - ասում է Ավետն ու բոլորին հրավիրում գրքի շնորհանդեսին։ Մուտքն ազատ է։