Logo

Ավստրալիան երրորդ անգամ կընդունի UFC-ի մրցաշար

22:13 / 28.03.2024Խառը մենամարտեր
Պաշտոնական
null

Ավստրալիայի Պերտ քաղաքում օգոստոսի 17-ին կանցկացվի UFC-ի մրցաշար, հայտնում է խառը մենամարտերի ամենահեղինաակավոր լիգայի մամուլի ծառայությունը:

UFC 305-ը տեղի կունենա «Պերտ Արենայում», որը հյուրընկալում է 15 հազար հանդիսական: Պերտում նախորդ տարվա փետրվարի 12-ին անցկացվել էր UFC 284-ը, որի գլխավոր մենամարտում ռուսաստանցի Իսլամ Մախաչևը հաղթել էր Ավստրալիան ներկայացնող Ալեքսանդր Վոլկանովսկիին և պաշտպանել թեթև քաշային կագի չեմպիոնի տիտղոսը:

Նախորդ տարվա սեպտեմբերի 10-ին էլ Սիդնեյում կայացել էր UFC 293 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում ամերիկացի Շոն Սթրիքլենդը հաղթել էր նորզելանդացի մարտիկ Իսրայել Ադեսանյային և նվաճել միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ