Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է հեռացվել թիմից:
Bild-ի հաղորդմամբ՝ իտալացի մասնագետին հեռացնելու դեպքում «Արքայական ակումբը» կփորձի հրավիրել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ավստրիացի գլխավոր մարզիչ Օլիվեր Գլազներին:
Հաղորդվում է, որ Անչելոտիի ապագան կախված է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» ելույթներից: Իսպանիայի չեմպիոնը գլխավոր եվրագավաթում հասել է քառորդ եզրափակիչ, որտեղ ապրիլին երկխաղյա դիմակայություն կանցկացնի Լոնդոնի «Չելսիի» հետ:
Հիշեցնենք, որ Անչելոտին «Ռեալը» երկրորդ անգամ գլխավորել է 2021 թվականի հուլիսին: 63-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: