Logo

Ավստրիայի հավաքականում խաղացած թուրք ֆուտբոլիստին գնդակահարել են

15:34 / 10.02.2023ՍՊՈՐՏ
null

Վիեննայում փետրվարի 8-ի առավոտյան գնդակահարել են Ավստրիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վոլկան Քահրամանին, հայտնում է Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Թուրքական արմատներ ունեցող 43-ամյա Քահրամանը Վիեննայի սրճարաններից մեկում հանդիպել է ընկերոջը։ Նրանք վիճաբանել են և դուրս եկել փողոց, որտեղ կոնֆլիկտը թեժացել է, տղամարդը հանել է ատրճանակը և կրակել նախկին ֆուտբոլիստի վրա։

Դեպքը տեղի է ունեցել բանուկ փողոցի հենց մեջտեղում, չարագործը հանցագործության վայրում կրակել է նաև իրեն։ Վիճաբանության պատճառները դեռ անհայտ են։

Ավստրիայում ծնված Վոլկան Քահրամանը հոլանդական «Ֆեյենորդի» սան էր, մարզական կարիերայի ընթացքում խաղացել էր Ավստրիայում, Թուրքիայում և Կիպրոսում։ 2002 թվականին նա երեք հանդիպման էր մասնակցել Ավստրիայի ազգային հավաքականի կազմում:

Կարիերան ավարտելուց հետո Քահրամանն աշխատել էր մանկապատանեկան ֆուտբոլի մարզիչ, ապա դարձել սպորտային տնօրեն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ