Logo

«Այաքսի» նոր մարզաշապիկը

21:55 / 26.05.2023Ֆուտբոլ
null

Ամստերդամի «Այաքսը» մայիսի 26-ին ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի արտագնա մարզաշապիկը:

1988/89 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ հոլանդական ակումբը կունենա ամբողջովին սպիտակ մարզաշապիկ` թույլ արտահայտված երանգներով: Երկար ժամանակ դա անհնար էր, քանի որ արտագնա մարզաշապիկի համար գունային հատուկ կանոններ էին գործում:

«Այաքսի» տեխնիկական հովանավորը գերմանական Adidas սպորտային հագուստ և պարագաներ արտադրող ընկերությունն է:

Հիշեցնենք, որ Նիդերլանդների առաջնության չեմպիոնի կոչումը վաղաժամ ապահովել է «Ֆեյենորդը»: «Այաքսը» 69 միավորով երրորդն է և վերջին տուրում ուժերը կչափի «Տվենտեի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ