«Այաքսը» ներկայացրել է ակումբի 125-ամյակին նվիրված մարզաշապիկը, հաղորդում է Ամստերդամի ակումբի մամուլի ծառայությունը:
Adidas-ի պատրաստած մարզաշապիկը ոգեշնչված է 1911/12 մրցաշրջանում նիդերլանդական ակումբի տնային մարզաշապիկի դիզայնից:
Նոր մարզաշապիկով «Այաքսի» տղամարդկանց թիմը ելույթ կունենա «ԱԶ Ալկմարի» դեմ մարտի 16-ին կայանալիք խաղում, կանանց թիմը հանդես կգա մարտի 30-ին: Այս մարզաշապիկով մարտի 17-ին մեկ խաղ էլ կանցկացնի «Այաքսի» լեգենդների թիմը:
«Այաքսը» հիմնադրվել է 1900 թվականին, ակումբի տնային մարզաշապիկը նախկինում սև էր:
🎱 https://t.co/JNedmwuDvT pic.twitter.com/ePduQpM9rL
— AFC Ajax (@AFCAjax) March 14, 2025
Jubileumshirt in vernieuwde Fanshop: 'Fantastisch, echt waar' 🥰
— AFC Ajax (@AFCAjax) March 14, 2025