Logo

«Այաքսի» նոր մարզաշապիկը

21:39 / 07.07.2023Ֆուտբոլ
null

Ամստերդամի «Այաքսը» ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի տնային մարզաշապիկը:

Այն հոլանդական ակումբի համար ավանդական կարմիր և սպիտակ գույներով է: Հարուստ ֆուտբոլային ժառանգությունն ընդգծելու համար ակումբի խորհրդանշանն առաջին անգամ ձախ անկյունի փոխարեն կլինի կենտրոնում:

«Այաքսի» տեխնիկական հովանավոր ամերիկյան Adidas ընկերության և հեռահաղորդակցության ոլորտում մասնագիտացած, գլխավոր հովանավոր Ziggo-ի տարբերանշանները նույնպես կենտրոնում են: Թևքերի վրա առկա են կարմիր գծանշումներ, ինչը դասական տեսք է հաղորդում մարզաշապիկին:

Հիշեցնենք, որ «Այաքսը» 2009 թվականից ի վեր առաջին անգամ բաց կթողնի Չեմպիոնների լիգան: 2023/24 մրցաշրջանում Ալֆրեդ Սխրյոդերի թիմը երրորդ տեղն էր զբաղեցրել Նիդերլանդների առաջնությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ