«Այաքսը» գլխավոր մարզչի պաշտոնից ազատել է Ջոն Հեյտինգային, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ամստերդամյան ակումբից կհեռանա նաև 41-ամյա մասնագետի օգնական Մարսել Կեյզերը։
Նիդերլանդների 36-ակի չեմպիոնի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ֆրեդ Գրիմը։ 60-ամյա մասնագետը 2024թ. հուլիսից ղեկավարում էր «Այաքսի» երիտասարդական թիմը։
«Այաքսը» Հեյտինգայի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 15 խաղում գրանցել է 5-ական հաղթանակ, ոչ-ոքի ու պարտություն։


