Ամստերդամի «Այաքսը» ցանկացել է թիմ հրավիրել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին, սակայն ռուսական ակումբը տրանսֆերի դիմաց պահանջել է 25 միլիոն եվրո։ Դրանից հետո հոլանդական ակումբն ուշադրությունը սևեռել է ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի վրա, հաղորդում է 1908.nl-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20-ամյա Զախարյանի ծառայություններով հետաքրքրված է հոլանդական «Ֆեյենորդը», իսկ նրա ելութներին ակտիվորեն հետևում է «Այաքսը»:
23-ամյա Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են նաև Մյոնխենգլադբախի «Բորուսիան» և իտալական ակումբներ:
Հիշեցնենք, որ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել էր 14 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը Սպերցյանի տրասֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։


