Logo

«Այդ առումով Ռոդրիգոն ավելի լավն է, քան Վինիսիուսն ու Մբապեն». Վալյեխո

18:26 / 25.07.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալից» հեռացած Խեսուս Վալյեխոն նշել է, որ Ռոդրիգոն մարզումների ժամանակ իրեն ավելի շատ է տպավորել, քան Վինիսիուս Ժունիորն ու Կիլիան Մբապեն, հայտնում է AS-ը:

Հարցին, թե ո՛ր խաղացողն է իրեն ամենաշատը տպավորել տեխնիկապես, իսպանացին պատասխանել է. «Ռոդրիգոն: Փոքր խաղադաշտում մարզումների ժամանակ նա հսկայական տաղանդ էր ցուցադրում: Ես ուղղակի հիացած եմ նրանով»:

Այնուհետև Վալյեխոյին հարցրել են՝ արդյոք իրեն Ռոդրիգոն ավելի շա՞տ է տպավորել, քան Վինիսիուս Ժունիորն ու Կիլիան Մբապեն:

«Այդ առումով՝ այո՛: Նա իսկապես լավն է և ունի տպավորիչ ֆուտբոլային որակներ»,- պատասխանել է պաշտպանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ