Logo

«Այդ ծրագիրն ինձ դուր չէր գալիս». Կլոպը 2013թ. անգլիական գրանդի է մերժել

18:40 / 20.10.2025• Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը The Diary Of A CEO յութուբյան ալիքին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, որ 2013 թվականին կարող էր աշխատանքի անցնել «Մանչեսթեր Յունայթեդում»։

«Երբ Ալեքս Ֆերգյուսոնն ավարտեց կարիերան, «Մանչեսթեր Յունայթեդը» դիմեց ինձ։ Նրանք հետաքրքրված էին իմ ծառայություններով, ես երիտասարդ էի և հիանալի թիմ ունեի Դորտմունդում։

«Ման. Յունայթեդը» փորձում էր ինձ հետ քննարկել իմ նշանակման հարցը։ Դա քննարկելու համար ամենաանհարմար պահն էր։ Պայմանագիր ունեի «Բորուսիայի» հետ ու մտադիր չէի հեռանալ ոչ մի տեղ։ Նրանք ցանկանում էին գլխավոր մարզիչ նշանակել, ու կարծում եմ` ես մի շարք թեկնածուներից մեկն էի։

Բանակցություններում կային որոշ դետալներ, որոնք ինձ դուր չէին գալիս։ Շատ ամբիցիոզ ծրագիր ուներ «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ինձ ասում էին. «Ձեռք կբերենք այն խաղացողներին, որոնց կցանկանաս»։ Այդ ծրագիրն ինձ դուր չէր գալիս։

Ես չէի ցանկանում վերադարձնել Պոլ Պոգբային։ Նա հիասքանչ խաղացող է, բայց սովորաբար նման գաղափարները հաջողությամբ չեն պսակվում։ Բոլորը գիտեն, որ Կրիշտիանու Ռոնալդուն Մեսիի հետ աշխարհում լավագույնն է, բայց վերադարձները երբեք չեն օգնում։

Խնդիրը ֆուտբոլային չէր. ծրագիրն ինձ պարզապես դուր չէր գալիս։ Այնուհետև եղան «Լիվերպուլի» մաքուր ֆուտբոլային ծրագիրն ու Մայք Գորդոնի հետ սենսացիոն զրույցը։ Դրանից հետո ես ցանկացա ընկերանալ նրա հետ»,- պատմել է գերմանացի մասնագետը։

Կլոպը «Լիվերպուլը» մարզել է 2015-2024 թվականներին։ Նա գլխավորել է նաև Դորտմունդի «Բորուսիան» ու «Մայնցը», իսկ այժմ աշխատում է «Ռեդ Բուլին» պատկանող ակումբների համակարգում` զբաղեցնելով միջազգային կապերի գծով տնօրենի պաշտոնը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ