Logo

Այն, ինչ պետք է իմանալ Նիկոլայ Կոստեր-Վալդաուի, նույն ինքը՝ Ջեյմի Լանիսթերի մասին

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 14.05.2019ՄՇԱԿՈՒՅԹ
nikolajcosterwaldau - Այն, ինչ պետք է իմանալ Նիկոլայ Կոստեր-Վալդաուի, նույն ինքը՝ Ջեյմի Լանիսթերի մասին

Այս նյութի հերոսը «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղ Նիկոլայ Կոստեր-Վալդաուն է:

1. Նիկոլայ Կոստեր-Վալդաուն ծնվել է 1970 թ. հուլիսի 27-ին Ռուդկեբինգում, Դանիա: Տղայի ծնողները՝ Ջորգեն Օսկար Ֆրիտցեր Վալդաուն և  Հանն Սոբորդ Կոստերը երեխայի ծնունդից որոշ ժամանակ անց տեղափոխվում են մայրաքաղաք՝ Կոպենհագեն, որտեղ էլ և անցնում է Նիկոլայի մանկությունը և երիտասարդությունը:

2. Տղայի հայրն ալկոհոլային կախվածություն ուներ և երեխաների դաստիարակությամբ զբաղվում էր մայրը:

3. Վալդաուն ունի երկու ավագ քույր:

4. Երիտասարդ տղան զբաղվում էր թեթև աթլետիկայով և միշտ աչքի էր ընկնուն իր առաջադիմությամբ: Ավելի ուշ նա խոստովանել է, որ մանկուց երազել էր դառնալ դերասան, սակայն երբեք չի բարձրաձայնել այդ մասին:
Տեսախցիկի հետ աշխատելու հարցում մեծ էր աթլետիկայի դերը, քանի որ սպորտային մրցումների ժամանակ նա միշտ ուշադրության կենտրոնում էր և դեռ մանկուց սովորել է լինել ուշադրության կենտրոնում:

Ավագ դասարաններում Նիկոլայը որոշեց, որ ընդունվելու է Կոպենհագենի Թատերական դպրոց:

Ի դեպ Վալդաուն ամենաերիտասարդ դերասանն է, որն ընդունվել է Դանիայի Թատրոնի և Ժամանակակից պարի ազգային դպրոց. այնտեղ նա սովորել է 1989-1993 թթ.:

aaaa 960x613 - Այն, ինչ պետք է իմանալ Նիկոլայ Կոստեր-Վալդաուի, նույն ինքը՝ Ջեյմի Լանիսթերի մասին

5. Դերասանի դեբյուտը բեմում տեղի ունեցավ Բեթի Նանսենի թատրոնում, որտեղ նա մարմնավորում էր Ուիլյամ Շեքսպիր «Համլետ» պիեսի Լաերտին:

Վալդաուն պատրաստվում էր խաղալ թատրոնում, սակայն…

6. Դանիացի պրոդյուսերները ներկայացումներից մեկի ժամանակ նկատում են տաղանդավոր երիտասարդին և հրավիրում են նրան խաղալ Nattevagten” («Գիշերային պահակը») ֆիլմում:
Անծանոթ Վալդաուն ցնցում է իր խաղով և ի զարմանս իրեն ստանում է գլխավոր հերոսի դերը: Հենց այս ֆիլմն էլ հարազատ Դանիայում Նիկոլային հայտնիություն է բերում:

կօլ - Այն, ինչ պետք է իմանալ Նիկոլայ Կոստեր-Վալդաուի, նույն ինքը՝ Ջեյմի Լանիսթերի մասին

«Գիշերային պահակը» նկարահանվել է փոքր բյուջեով, սակայն ի զարմանս ֆիլմի պրոդյուսերների վարձույթում մեծ գումարներ է վաստակում:

7. Ավելի ուշ էկրաններ է բարձրանում Շոն Մաթիասի “Bent” («Հակվածություն») ֆիլմը, որը պատմում էր համակենտրոնացման ճամբարներում սեռական փոքրամասնությունների մասին:
1997 թ. Կաննի կինոփառատոնում ֆիլմն արժանացավ մրցանակի:

բե - Այն, ինչ պետք է իմանալ Նիկոլայ Կոստեր-Վալդաուի, նույն ինքը՝ Ջեյմի Լանիսթերի մասին

Այստեղ Կոստեր-Վալդաուի խաղընկերներն էին Քլայվ Օուենը, Ջուդ Լոուն և Միք Ջագերը. վերջինիս հետ Նիկոլայը շատ է մտերմանում:

8. 2001 թ. էկրաններ է բարձրանում Ռիդլի Սքոթի Black Hawk Down” («Սև բազե») ֆիլմը, որը 2002 թ. «Լավագույն ձայն» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում արժանանում է Օսկարի:

աաաաաաաաաաաաա 960x540 - Այն, ինչ պետք է իմանալ Նիկոլայ Կոստեր-Վալդաուի, նույն ինքը՝ Ջեյմի Լանիսթերի մասին

Վալդաուի մասին արդեն գիտեին բոլորը: Նա հայտնի էր ինչպես հարազատ Դանիայում և առհասարակ Սկանդինավիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

4 տարի անց Ռիդլի Սքոթը Վալդաուին նորից համագործակցության առաջարկ է անում: Այս անգամ Նիկոլային տեսնում ենք վարպետի Kingdom of Heaven” («Երկնային արքայություն») ֆիլմում, որտեղ թեպետ Վալդաուի կերպարը երկրորդական է, այնուամենայնիվ նա փայլում է և հիշվում:

աաաաաաաաաաաաաաաաաաաաա 960x631 - Այն, ինչ պետք է իմանալ Նիկոլայ Կոստեր-Վալդաուի, նույն ինքը՝ Ջեյմի Լանիսթերի մասին

9. 2004 թ. էկրաններ է բարձրանում Ռիչարդ Լոնքրայնի Wimbledon” («Ուիմբլդոն»), իսկ 2 տարի անց՝ “Firewall”Կրակե պատ») ֆիլմը: 


2005-2010 թթ. Վալդաուն ակտիվորեն նկարահանվում է տարբեր նախագծերում, սակայն ամենահամեղ պատառն առջևում էր: 

10. 2011 թ. ապրիլից Նիկոլայ Կոստեր-Վալդաուին նկարահանվում էր HBO ընկերության հայտնի “Game of Thrones” («Գահերի խաղը») հեռուստասերիալում, որի հիմքում Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի “A Song of Ice and Fire («Սառույցի և կրակի երգ») ստեղծագործությունն է:

jaim 960x640 - Այն, ինչ պետք է իմանալ Նիկոլայ Կոստեր-Վալդաուի, նույն ինքը՝ Ջեյմի Լանիսթերի մասին

Անշուշտ սա Վալդաուի ամենատպավորիչ և գունեղ դերն է, սակայն երկրպագուները թերահավատորեն էին մոտենում Ջեյմի Լանիսթերի կերպարին, որը սկզբի եթերաշրջաններում զգալի զարգացումներ չի ապրում: Նշենք, որ սկզբում խոսվում է հերոսի և քրոջ՝ Սերսեա Լանիսթերի (Լինա Հիդի) կապի մասին, որից էլ լույս աշխարհ են եկել նրանց երեք զավակները, իսկ ավելի ուշ խոսվում է Լանիսթերի և Բրիանա Տարտի (Գվենդոլին Քրիստի) հարաբերությունների մասին:

а 960x540 - Այն, ինչ պետք է իմանալ Նիկոլայ Կոստեր-Վալդաուի, նույն ինքը՝ Ջեյմի Լանիսթերի մասին

Վալդաուն այդպես էլ չի ստանում դերասանների Գիլդիայի մրցանակ, սակայն 2017 թ. հայտնի է դառնում, որ «Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասաններ Նիկոլայ Կոստեր-Վալդաուն, Լինա Հիդին, Էմիլիա Քլարկը, Փիթեր Դինքլեյջը և Քիթ Հարինգթոնը ճանաչվել են սերիալների պատմության ամենաբարձր վարձատրվող դերասանները:

as 960x1424 - Այն, ինչ պետք է իմանալ Նիկոլայ Կոստեր-Վալդաուի, նույն ինքը՝ Ջեյմի Լանիսթերի մասին

11. Այնուհետև էկրաններ են բարձրանում Կոստեր-Վալդաուի մասնակցությամբ The Other Woman” («Ուրիշ կին»), “Shot Caller”(«Կրակոց»), “Gods of Egypt” («Եգիպտոսի աստվածներ») և “3 ting («3 պայման») ֆիլմերը:

Թվարկվածներից ամենամեծ արձագանքը ստացավ “Gods of Egypt” ֆիլմը, որը քննադատները հողին հավասարեցրեցին, նշելով, որ այն շատ աղքատիկ կերպով է ներկայացնում Եգիպտական դիցաբանությունը, իսկ նկարահանումներն ու դերասանական կազմը չեն փրկում ֆիլմը կործանումից:

x 960x540 - Այն, ինչ պետք է իմանալ Նիկոլայ Կոստեր-Վալդաուի, նույն ինքը՝ Ջեյմի Լանիսթերի մասին

Ուշադրության է արժանի դերասանի մասնակցությամբ Shot Caller” ֆիլմը, որտեղ Վալդաուի հերոսն շատ կարգապահ մի տղամարդ է: Դժբախտ պատահարի արդյունքում նրա մեղքով անմեղ մարդ է մահանում և հերոսը հայտնվում է բանտում: Ասյտեղ գործում է «Մարդը մարդուն գայլ» հայտնի ասացվածքը և նա պետք է հանձնվի, կամ դառնա «գայլերից» մեկը…

ni 1 960x640 - Այն, ինչ պետք է իմանալ Նիկոլայ Կոստեր-Վալդաուի, նույն ինքը՝ Ջեյմի Լանիսթերի մասին

1998 թ. Նիկոլայ Կոստեր-Վալդաուն ամուսնացել է գրենլանդացի մոդել և դերասանուհի Նուկակայի հետ: Երջանիկ զույգն ունի երկու դուստր՝ Ֆիլիպան և Սաֆինան:
Ֆիլիպան վստահորեն գնալու է հոր ճանապարհով: Դրա ապացույցն է  2014 թ. “The Girl and the Dogs” («Աղջիկը և շները») ֆիլմը, որը ցուցադրվեց Կաննի կինոփառատոնում:

a 1 960x1043 - Այն, ինչ պետք է իմանալ Նիկոլայ Կոստեր-Վալդաուի, նույն ինքը՝ Ջեյմի Լանիսթերի մասին

Վալդաուն խոստովանում է, որ առաջին հայացքից է սիրահարվել ապագա կնոջն, իսկ այսօր իրեն համարում է երջանիկ հայր և ամուսին:

տես նաև՝ Այն, ինչ պետք է իմանալ Քիթ Հարինգթոնի, նույն ինքը՝ Ջոն Սնոուի մասին

տես նաև՝ Այն, ինչ պետք է իմանալ Լինա Հիդիի, նույն ինքը՝ Սերսեա Լանիսթերի մասին


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ