Logo

«Այնտեղ, որտեղից ես եկել եմ, մենք չենք հանձնվում». «Նոայի» նորեկ

11:56 / 01.08.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը:

«Այնտեղ, որտեղից ես եմ եկել, մենք չենք հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը:

Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր:

Բոսնիացի հարձակվողը «Զրինսկիում» էր 2024թ. փետրվարից, նախորդ մրցաշրջանում 37 խաղում 16 գոլ է խփել, կատարել 5 ասիստ։ Նախկինում Մուլահուսեյնովիչը հանդես է եկել նաև սլովենական «Կոպերում», «Մուրայում», «Մարիբորում», բոսնիական «Սարաևոյում», ԳՈՇԿ-ում, «Բրատստվոյում» ու Մախաչկալայի «Դինամոյում» (Ռուսաստան)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ