Ֆրանկֆուրտի դատախազությունը հետաքննություն է սկսել «Այնտրախտի» նախագահ Պիտեր Ֆիշերի նկատմամբ:
Sportschau-ի տեղեկություններով, Ֆիշերի 13-ամյա որդին կոկաին տեսակի թմրանյութ է օգտագործել իր ընկերոջ հետ, որի մայրը, փոփոխություն նկատելով որդու վարքում, դիմել է ոստիկանություն:
Ֆրանկֆուրտի ոստիկանությունը հունվարի վերջին խուզարկել է գերմանական ակումբի նախագահի բնակարանն ու սեղանի վրա գտել կոկաինի հետքեր:
Պիտեր Ֆիշերը կասկածվում է ապօրինի կոկաին ձեռք բերելու և պահելու մեջ։
Գերմանիայի Բունդեսլիգայի 19-րդ տուրից հետո Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 5-րդ տեղում է։