Գերմանիայի Բունդեսլիգայի 12-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հյուրընկալվելիս 4-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Հայդենհայմի» նկատմամբ։
Հյուրերից դուբլ գրանցեց եգիպտոսցի հարձակվող Օմար Մարմուշը։ 25-ամյա ֆուտբոլիստը խփած գոլերի քանակը հասցրեց 13-ի և լավագույն ռմբարկուների պայքարում զիջում է միայն Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը (14 գոլ)։
Ֆրանֆուրտյան ակումբը 26 միավորով երկրորդ տեղում է, առաջատար «Բավարիային» զիջում է 4 միավորով։ «Հայդենհայմը» 10 միավորով 16-րդն է։
Գերմանիայի Բունդեսլիգա, 12-րդ տուր
«Հայդենհայմ» - «Այնտրախտ»` 0-4
Օմար Մարմուշ, 22, 58, Ֆարես Շաիբի, 49, Ուգո Էկիտիկիե, 90+4