Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հյուրընկալվելիս 1-1 հաշիվը գրանցեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ:
Տանտերերից հաշիվը բացեց Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Թիմ Կլայնդինսթը, հյուրերից պատասխանեց ֆրանսիացի ռմբարկու Յուգո Էկիտիկեն:
«Այնտրախտը» 39 միավորով երրորդն է, Մյոնխենգլադբախի «Բորուսիան»` 31 միավորով 8-րդը:
Գերմանիայի Բունդեսլիգա, 21-րդ տուր
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»` 1-1
Թիմ Կլայնդինսթ, 26 - Յուգո Էկիտիկե, 31
Բունդեսլիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):


