Logo

«Այս Ա Սերիայում մրցակցության չէինք հանդիպի»․ Նայնգոլան

11:06 / 12.09.2025Ֆուտբոլ
null

«Ռոմայի» նախկին կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը հիշել է իտալական ակումբում անցկացրած տարիները, տեղեկանցում է La Gazzetta dello Sport-ը։

«Երբ նոր էի տեղափոխվել «Ռոմա», ամեն ինչ շատ բարդ էր․ մենք ուժեղ չէինք, իսկ ակումբն ուներ ֆինանսական խնդիրներ։ Ժամանակի ընթացքում «Ռոման» ուժեղացավ, ու մի շարք ֆուտբոլիստներ հրաշալի կարիերա ունեցան։ Ռյուդիգերը, Սալահն ու Պյանիչն այդ խաղացողներից են։ Մենք կատարյալ կիսապաշտպանություն ունեինք։ Ես խաղում էի Դե Ռոսիի կողքին, իսկ Պյանիչը գործում էր հարձակվողներին ավելի մոտ, քան մենք։

Այն ժամանակ «Յուվենտուսն» անպարտելի էր, իսկ հիմա մեր «Ռոման» Իտալիայի առաջնությունում մրցակցության չէր հանդիպի։ Կարծում եմ՝ հիմա «Ռոմայի» հետ 5 անգամ կհաղթեի Ա Սերիան»,- ասել է բելգիացին։

37-ամյա Նայնգոլանը «Ռոմայում» խաղացել է 2014-2018 թվականներին։

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ